Բովանդակություն
600.0063.02.10.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2002 թվականի №63Ն
ք. Երևան
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի
N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի է) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 14 որոշմամբ հաստատված «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի՝ արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող պայմանագրերի օրինակելի ձևի» 6 կետի 1-ին պարբերության վերջին նախադասության մեջ «դրանցից առավելագույնը» բառերը փոխարինել «դրանց միջին կշռութային մեծությունը» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք․ Երևան
2 հոկտեմբերի 2002թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան
-