600.0350.26.12.06

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2006 թվականի №350Ա
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի
202Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հաշվի առնելով`
   ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի №1465-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության №60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 5.Ա.1. և 5.Ա.2. կետերը,
   բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի №1570-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության, «Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա.» (OTE) կազմա­կերպության և «ԱրմենԹել ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված հաշտության համաձայնագրի 3-րդ կետի (e) ենթակետը և` հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է․

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №202Ա որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների օգտագործման №0019 թույլտվության պայմանների1 կետի ա) ենթակետում «ամրակցված հիմնական հեռախոսային ծառայությունների մատուցում» բառերը փոխարինել «թիվ 60 լիցենզիայով Լիցենզավորված անձին վերապահված հեռահաղորդակցության ծառայությունների մատուցում` բացառությամբ հանրային շարժական ծառայությունների» բառերով։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

          ք. Երևան
  26 դեկտեմբերի 2006թ.
         ժամը 17։00