600.0179.19.0615

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2015 թվականի №179Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի №202Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը, 2-րդ կետի «ժ» և «ժդ» ենթակետերը և  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճա­խա­կա­նությունների օգտագործման թույլտվու­թյուն տրամադրելու մասին» №202Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը՝ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճա­խա­կանությունների օգտագործման թույլտվության պայմանները, լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.25 կետով.

«3.25 Լիցենզավորված անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործմամբ, Թույլտվության հավելվածով սահմանված ցուցակում նշված բնակավայրերը, ամրակցված հիմնական հեռախոսային ծառայությունների հետ մեկտեղ ապահովել ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման հնարավորությամբ՝ օգտագործելով անլար տեխնոլոգիա և ամրակցված վերջնակետային սարքավորումներ: Լիցենզավորված անձի կողմից սույն կետում նշված ամրակցված վերջնակետային սարքավորումները բաժանորդներին տրամադրվում են անվճար՝ բաժանորդների կողմից ամրակցված հիմնական հեռախոսային ծառայությունների հետ մեկտեղ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ստանալու ցանկություն հայտնելու դեպքում»:

  1. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը.

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետի կատարումը մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ն ապահովող միջոցառումների ծրագիր.

2) սույն կետում նշված միջոցառումների ծրագրի ներկայացումից հետո, կիսամյակային պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

    

 

       ք. Երևան
 19 հունիսի 2015թ.
       ժամը 16 00