Բովանդակություն
600.0398.02.12․15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2015 թվականի №398Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի №202Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը, 2-րդ կետի «ժ» և «ժդ» ենթակետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №202Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածում՝ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմաններում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
- Հավելվածը լրացնել N2 հավելվածով` համաձայն հավելվածի,
- Հավելվածում «CDMA» բառը փոխարինել «անլար տեխնոլոգիա» բառերով,
- Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 3.1 կետի «ը» և «թ» ենթակետերը,
- Հավելվածի 3.15 կետում «հավելվածի» բառը փոխարինել «N1 հավելվածի» բառերով,
- Հավելվածի 3.25 կետում «հավելվածով սահմանված ցուցակում նշված» բառերը փոխարինել «N1 և N2 հավելվածներով սահմանված ցուցակներով նախատեսված» բառերով,
- Հավելվածի 3.15 կետի համաձայն հաստատված հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N1» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մ տնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
2 դեկտեմբերի 2015թ.
ժամը 16 00