Բովանդակություն
600.0022.25.01.08
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2008 թվականի №22Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի №340Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի №202Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի հունվարի 10-ի №1-28/01 գրությունը և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2‑րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Պաշտոնապես պարզաբանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» №340Ն որոշման 1-ին կետով հաստատված №1 հավելվածով բնակիչ և գործարար բաժանորդների համար սահմանված միանվագ ծառայությունների սակագները վերաբերում են հեռախոսագծի տեղադրման ծառայությանը։
2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» № 202Ա որոշմամբ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման № 0019 թույլտվության պայմանների 3.17 կետի համաձայն` «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է անհատույց օգտագործման իրավունքով բաժանորդին տրամադրել վերջնակետային սարքավորում կամ կցորդիչ` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» №340Ն որոշմամբ հաստատված հեռախոսագծի տեղադրման ծառայության սակագնի սահմաններում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
25 հունվարի 2008թ.
ժամը 17։00