600.0080.09.03.07

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2007 թվականի №80Ա
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի
202Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը  և 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» N202Ա որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների օգտագործման №0019 թույլտվության պայմաններում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1)   3.1 կետի բ) ենթակետում «Կոտայքի» բառից  հետո լրացնել «Լոռու» բառը.

2)  3.1 կետի դ) ենթակետում «25» թիվը փոխարինել «27» թվով.

3)  3.1 կետի ե) ենթակետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26 և 27-րդ տողերով.

26

Տաշիր, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ԱՀԿ շենք

44՛ 17’ 04.66’ ’

41՛ 07’ 18.58’ ’

27

Չարենցավան, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի GSM              հեռահաղորդակցության կայան

44՛ 39’ 22.10’ ’

40՛ 23’ 42.11’ ’

4)  3.1 կետի ժ)  ենթակետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26 և 27-րդ տողերով.

26

Տաշիր

20

0/ 120/ 240

14,5

 

27

Չարենցավան

25

90/ 240/ 300

14,5

 

5)  3.1 կետի ժա) ենթակետում «10000» թիվը փոխարինել «30000» թվով։

6) «Գործունեության վայրը» տողում «Կոտայքի» բառից հետո լրացնել «Լոռու» բառը.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
  9 մարտի 2007թ.
      ժամը 17։00