Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 1998 թվականի №28
ք. Երևան
ՀՀ էներգետիկայի բնագավառի
տնտեսավարող սուբյեկտների ֆինանսատնտեսական
հաշվետվությունների (տեղեկատվությունների) ձևերի հաստատման և ներկայացման մասին
Ղեկավարվելով ‚Էներգետիկայի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է՝
- Մինչև հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիման վրա ֆինանսատնտեսական հաշվետվությունների ձևերի սահմանումը, հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների (տեղեկատվությունների) ձևերը (հավելվածներ №1ա, № 1բ, № 1գ և №2)։
- Հաստատել տնտեսավարող սուբյեկտների կողմից ֆինանսատնտեսական հաշվետվությունների (տեղեկատվությունների) ցանկը և նրանց ներկայացման ժամանակացույցը (հավելվածներ №3, №4)։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ՝ Վ․ Մովսեսյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան