Բովանդակություն
600.0031.05.11.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 1999 թվականի №31
ք. Երևան
ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի
հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական
տեղեկատվությունների ընդունման, քննարկման և վերլուծության կազմակերպման
կարգը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է՝
- Հաստատել ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ընդունման, քննարկման և վերլուծության կազմակերպման կարգը (հավելված №1):
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. սեպտեմբերի 1–ի №42 որոշման՝ Ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ընդունման, քննարկման և վերլուծության կազմակերպման կարգը հաստատելու վերաբերյալ №1.5 կետը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 15-ից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ՝ Վ․ Մովսեսյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան