ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 

1 սեպտեմբերի 1998 թվականի №42

ք. Երևան

 

ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի
հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական
տեղեկատվությունների ձևերի հաստատման մասին

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի №35 հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը ո ր ո շ ու մ է՝

1․ Հաստատել՝

1․1 Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի բոլոր տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների ձևերը (№№ 1-1, 1-2, 1-3) և հաշվետվություններին կից ներկայացվող տեղեկատվությունների ձևերը (№№1-4, 1-5, 1-6, 1-7, 1-8, 1-9, 1-10, 1-11, 1-12, 1-13, 1-14, 1-15).

1.2 Հայաստանի Հանրապետության էլեկտրական էներգիայի արտադրության, տեղափոխման և բաշխման ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ձևերը (№№2-1, 2-2, 2-3, 2-4, 2-4-1, 2-5).

1.3 Հայաստանի Հանրապետության ջերմային էներգիայի արտադրության, տեղափոխման և բաշխման ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ձևերը (№№3-1,3-2, 3-3, 3-4, 3-5).

1.4 Հայաստանի Հանրապետության բնական գազի տեղափոխման և բաշխման ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ձևերը (№№4-1, 4-2, 4-3, 4-4, 4-5,4-6, 4-7, 4-8, 4-9, 4-10).

1.5 «Ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ընդունման, քննարկման և վերլուծության կազմակերպման կարգը» (հավելված №1)։

2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. մայիսի 30–ի «ՀՀ էնեգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների ֆինանսատնտեսական հաշվետվությունների (տեղեկատվությունների) ձևերի հաստատման և ներկայացման մասին» №28 որոշումը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998թ. հոկտեմբերի 1-ից։

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան