600.0084.29.11.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

29 նոյեմբերի 2002 թվականի №84Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ
ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑԱՆԿԻ ԵՎ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը` Հայաստանի   Հանրապետության  էներգետիկայի   կարգավորող  հանձնաժողովը  ո ր ո շ ու մ   է.

  1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ցանկը (հավելված № 1).

բ)   Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների №№ 2-1, 2-2, 2-3, 2-4, 2-5, 2-6, 2-7, 2-8, 2-9, 2-10, 2-11, 2-12, 2-13, 2-14 ձևերը (հավելվածներ №№ 2 -15):

  1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձինք սույն որոշման բ) ենթակետում նշված ձևերով լրացված տեխնիկատնտեսական տեղեկատվությունները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով են ներկայացնում ամսական արդյունքներով.

բ)   Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձինք սույն որոշման բ)  ենթակետում նշված ձևերով լրացված տեխնիկատնտեսական տեղեկատվությունները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով են ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25- ին։

  1. Ընդունել ի գիտություն, որ էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության մասին հանրությանը պարբերաբար իրազեկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը, ամփոփ տեսքով հրապարակում է էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց ներկայացրած յուրաքանչյուր եռամսյակի տեխնիկատնտեսական տեղեկատվություններն ըստ ամիսների։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 1-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ձևերի հաստատման մասին» №42 որոշման 1.2 կետը:
  3. Սույն որոշման 1 -ին, 2 -րդ և 4 -րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  4. Սույն որոշման 3 - րդ կետն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

         ք․ Երևան
  29 նոյեմբերի  2002 թ.