600.0040.22.03.06

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2006 թվականի №40Ն
քաղ. Երևան 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ   ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի №84Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության 2-15 ձևը (հավելված):
  2. Սահմանել, որ լիցենզավորված անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով լրացված տեխնիկատնտեսական տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնում են յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
  3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ցանկի և ձևերի մասին» №84Ն որոշման 1-ին կետով հաստատված «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից համապատասխան լիցենզավորված գործունեությանը վերաբերող տեղեկատվությունների ներկայացման ցանկ» №1 հավելվածի աղյուսակը լրացնել «Էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններ» 11-րդ սյունակով և նոր` 15-րդ կետով.

 

15

Տեղեկատվություն արտադրված էլեկտրական էներգիայի վերաբերյալ (Ձև 2-15)

·

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                        Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

      ք. Երևան
  22 մարտի 2006թ.
      ժամը ..00