Բովանդակություն
600.0030.10.03․06
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2006 թվականի №30Ա
ք. Երևան
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17- րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» № 1Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի փոխադրման սակագինը սահմանել 2871.262 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 3445.515 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004թվականի հունվարի 29-ի «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բնական գազի փոխադրման գործունեության սակագնի սահմանման մասին» №19 Ա որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 29-ի № 19 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» № 85 Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 10-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
10 մարտի 2006թ.