600.0034.29.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

29 նոյեմբերի 1999 թվականի №34

ք. Երևան

 

 

 

Բնական գազի սակագների մասին

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ա» կետը և հաշվի առնելով, որ`

  • Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի սեփականատերը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն է,
  • Հայաստանի Հանրապետությունում բնական գազի փոխադրման և բաշխման լիցենզավորված գործունեություններն իրականացնում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից հիմնադրված «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ները,
  • բնական գազի փոխադրման և բաշխման լիցենզավորված գործունեու-թյուններն իրականացվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող գույքային համալիրով, որը հանձնված է «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ներին՝ հավատարմագրային կառավարման,
  • բնական գազի որոշակի չափաքանակի ներկրումը և վաճառքը սպառողներին իրականացնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն,
  • «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով բնական գազի որոշակի չափաքանակի ներկրումը և վաճառքը իրականացնում է «Հայգազարդ» ՊՓԲԸ-ն,

ինչպես նաև ուսումնասիրելով բնական գազի վաճառքի և ծառայությունների իրականացման սակագների վերաբերյալ բնական գազի ոլորտում լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունների հայտերը,

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել՝
    • Բնական գազի վաճառքի սակագինը՝

ա) ամսական մինչև 10.0 հազար նխմ սպառում ունեցող սպառողների և բնակչության համար՝ 51000 դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ սպառված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի դիմաց,

բ) ամսական 10.0 հազար նխմ-ից ավելի սպառում ունեցող սպառողների համար՝ 79,1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ(ներառյալ ԱԱՀ)՝ սպառված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի դիմաց:

  • Բնական գազի փոխադրման սակագինը՝ 783 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ փաստացի փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանին հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:
        Ընդ որում՝

ա) բնական գազի փոխադրման ծառայություն իրականացնող ընկերության («Տրանսգազ» ՍՊԸ) մասնաբաժինը կազմում է 2.113 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ փաստացի փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանին հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց,

բ) բնական գազի փոխադրման ցանցի սեփականության իրավունքից («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ծագող մասնաբաժինը կազմում է 3.67 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ փաստացի փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանին հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:

  • Բնական գազի բաշխման սակագինը՝ 126 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ փաստացի բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:
       Ընդ որում՝

ա) բնական գազի բաշխման ծառայություն իրականացնող ընկերության («Գազաբաշխիչ» ՍՊԸ) մասնաբաժինը կազմում է 4.195 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ փաստացի բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց,

բ) բնական գազի բաշխման ցանցի սեփականության իրավունքից («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ծագող մասնաբաժինը կազմում է 1.932 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ փաստացի բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց: 

(Սակագների հաշվարկում տեխնոլոգիական կորուստներն ընդունված են հավասար՝

  • գազի փոխադրման ցանցում՝ ներկրողից և (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանից ընդունված գազի քանակության 3.3%-ը,
  • գազի բաշխման ցանցում՝ փոխադրողից ընդունված գազի քանակության 2.5%-ը):
  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1.1 կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված սակագներում ներառված են բնական գազի ներկրման գործունեության իրականացման ծախսերը՝ 611 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ փաստացի բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի դիմաց:
  2. Հաշվի առնելով, որ՝
  • բնական գազի փոխադրման ցանցի հուսալի և անվտանգ շահագործման տարեկան նվազագույն ծախսերը կազմում են 108 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ բնական գազի բաշխման ցանցի հուսալի և անվտանգ շահագործման տարեկան նվազագույն ծախսերը՝ 4.762 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ), անկախ ներկրողից կամ փոխադրողից ընդունած գազի քանակությունից,
  • «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ները ստացել են համապատասխան գործունեության լիցենզիաներ և դրանց հիման վրա համապատասխան լիցենզավորված գործունեություն են իրականացնում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի երաշխիքով,
  • «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն համապարտ պարտավորություն է կրում «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ների կողմից լիցենզիայի պայմանների պահպանման համար՝

առաջարկել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին կնքել համապատասխան պայմանագրեր «Տրանսգազ» ՍՊԸ-ի (բնական գազի փոխադրման գործունեության լիցենզիա ունեցող անձ) և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ի (բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձ) հետ՝ սույն կետում նշված անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար:

  1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 8-ի N7 և 1997թ. հոկտեմբերի 24-ի N14 որոշումները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. հունվարի 1-ից:

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան