600.0065.27.02.09

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2009 թվականի №65Ն
ք. Երևան

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է․

  1. Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

1) ամսական մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը՝  96000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`

P = 215 * E,

 որտեղ`  P-ն 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը,

E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25 -ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 29-ի  «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» № 298Ն որոշումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1 -ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                              Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

        ք. Երևան
 27 փետրվարի 2009թ․