600.0084.28.0605

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2005 թվականի №84Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի №18Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Արժութային կրգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 17- րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում  է.

  1. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 29-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի բաշխման գործունեության սակագնի սահմանման մասին» №18Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համար  բնական գազի բաշխման գործունեության յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝  բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)․

P=7,526xE,

որտեղ`             

P –ն  «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համար  բնական գազի բաշխման գործունեության յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ)՝ բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

E-ն հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25 -ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված մեկ ԱՄՆ դոլարի փաստացի  հաշվարկային փոխարժեքի մեծությունն է (դրամ)։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

           ք. Երևան
      28 հունիսի 2005թ․
           ժամը՝ 1600