600.0019.29.01.04

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2004 թվականի № 19Ա   

ք. Երևան

 «ՏՐԱՆՍԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ  ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի    17- րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության «էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» № 1Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

  1. Սահմանել «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համար բնական գազի փոխադրման գործունեության սակագին՝ 5,522 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 6,626 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետրի համար։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999թվականի նոյեմբերի 29-ի «Բնական գազի սակագների մասին» № 34 որոշման 1 -ին կետի 1.2 ենթակետը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՝                         ՌՆԱԶԱՐՅԱՆ

 

                 ք. Երևան

         29 հունվարի 2004թ․