ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 1997 թվականի 7
ք. Երևան

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի մասին օրենքով և հաշվի առնելով բնական գազի տեղափոխման, պահեստավորման և բաշխման համակարգերի անվտանգ շահագործման և բնակչության գազամատակարարումը վերսկսելու անհրաժեշտությունը՝

1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության բնական գազի վաճառքի հետևյալ առավելագույն սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը)․

ա) ամսական 10․0 նորմալ խորանարդ մետրը գերազանցող սպառում ունեցող սպառողներին վաճառվող 1000․0 նորմալ խորանարդ մետր բնական գազի համար՝ 79․1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

բ) Բնակչությանը և ամսական մինչև 10․0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող մեկ նորմալ խորանարդ մետր բնական գազի համար՝ 51․0 դրամ

2․ Ընդունել ի գիտություն, որ՝

  • Նշված 51․0 դրամ/ն․ խմ սակագնի մեջ հաշվի են առնված գազամատակարարման վերսկսման և կենցաղային գազահաշվիչների ձեռքբերման ու տեղադրման ծախսերը;

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                   նախագահ                                             Վ. Մովսեսյան