600.0082.28.0605

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2005 թվականի №82Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9 -Ի №2Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 6–րդ հոդվածը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17- րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում  է.

  1. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 9-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 29-ի №34 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №2Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

« 1․Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության  կողմից՝

  • ամսական մինչև 10,0հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի  սակագինը՝  59000 դրամ՝  սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
  • ամսական 10,0հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝  սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը)․

P=79.1xE,

որտեղ`            

P -ն 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ)՝ սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի դիմաց (ներառյալ ավելացված  արժեքի հարկը),

E-ն հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25 -ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված մեկ ԱՄՆ դոլարի փաստացի  հաշվարկային փոխարժեքի մեծությունն է (դրամ)»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

           ք. Երևան
      28 հունիսի 2005թ․