600.0385.28.07.10

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2010 թվականի №385Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի 272Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1 -ին կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապե-տության  հանրային ծառայությունները   կարգավորող  հանձնաժողովը   որոշում   է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման  կարգի`
    1) №1 հավելվածի աղյուսակի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 

19

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին սակագնի և սակագնային մարժայի հաշվարկ  (Հավելված 5, Ձև 5-7)

-

-

-

-

-

-

-

·

 

-

-

-

           2) ուժը կորցրած ճանաչել №1 հավելվածի աղյուսակի 20-րդ, 21-րդ, 22-րդ կետերը, №4 հավելվածի Ձև 4-7 աղյուսակի 1.1.7 ենթակետը, №5 հավելվածի 5-8, 5-9 և 5-10 ձևերը.
           3) №5 հավելվածի Ձև 5-7 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող տասներորդ օրը:

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

       ք. Երևան
  28 հուլիսի 2010թ.