600.0338.13.07.11

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 2011 թվականի №338Ն
ք.Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի  272Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1 -ին կետը` Հայաստանի Հանրապետության  հանրային ծառայությունները   կարգավորող  հանձնաժողովը   որոշում   է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման  կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
    1) Կարգի 1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
    «Լիցենզավորված անձը հայտը հանձնաժողով մուտքագրում է սույն կարգի №3 հավելվածով սահմանված ձևով հայտարարությունը հրապարակելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:».
    2) Կարգի 2 կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «1) նախապես այդ մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորված անձին` բացառությամբ այն լիցենզավորված անձանց, որոնց էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները հաշվարկվում են համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №207Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի».
    3) Կարգի №1 հավելվածով սահմանված ցանկի 2-րդ կետում «երեք հազարից» բառերը փոխարինել «երկու հազարից» բառերով.
    4) Կարգի №3 հավելվածում «դիմել է» բառը փոխարինել «մտադիր է դիմել» բառերով.
    5) Կարգի №4 հավելվածի 4-2 և 4-8 ձևերի աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն №1 և №2 հավելվածների.
    6) Կարգի №4 հավելվածի 4-7 ձևի 1.1.6 ենթակետում և №5 հավելվածի 5-3 ձևի 1.6 ենթակետում «Ձորա ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունից» բառերը փոխարինել «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից» բառերով.
    7) Ուժը կորցրած ճանաչել Կարգի №4 հավելվածի 4-9 ձևի աղյուսակի 10.2 ենթակետը, 14-րդ կետը, 4-10 ձևի աղյուսակի 6-րդ կետը, №5 հավելվածի 5-3 ձևի աղյուսակի 1.7 ենթակետը.
    8) Կարգի №5 հավելվածի 5-4 ձևի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն №3 հավելվածի:
  2. Սույն որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող տասներորդ օրը:

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՝            Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

     ք. Երևան
  13 հուլիսի  2011թ.