600.0218.01.07.15

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2015 թվականի № 218Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի №359Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

    1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №359Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
      1)Կարգի 9-րդ կետից հանել «Առաջին անգամ հայտ ներկայացնող ընկերությունը Հանձնաժողով է ներկայացնում նաև կառուցման ավարտը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:» նախադասությունը,
      2)Կարգի 11-րդ կետում՝ «5» թիվը փոխարինել «10» թվով,
      3)Կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ Հանձնաժողով չի ներկայացրել կառուցման ավարտը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը» բառերը,
      4)Կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետում՝ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №207Ն» բառերը փոխարինել «Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն» բառերով,
      5)Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
      «21. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սակագինը վերանայում է՝
      1)Ընկերությանն այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի.
      2)փոքր հիդրոէլեկտրակայաններին և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններին այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի 1-ին կետում նշված Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման դեպքում՝ այդ մեթոդիկայի 5-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետներում:»:
      6)Կարգի №2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                    ՌՆԱԶԱՐՅԱՆ

 

 

      ք. Երևան
    1 հուլիսի 2015թ.