600.0113.23.0805

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

23 օգոստոսի 2005 թվականի №113Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 1Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի»

ա)  «Տեղեկատվություն կանխատեսվող ջեռուցման վերաբերյալ» N 4 hավելվածի  4-4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

բ) «Էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման համար լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ» N 1 հավելվածը լրացնել հետևյալ նոր 11' կետով.

 

11'

Տեղեկատվություն կաթսաների տեխնիկական ցուցանիշների մասին (հավելված 4, Ձև 4-10)

_

_

_

_

.

_

_

_

_

_

_

_

 

գ) N 4 հավելվածը լրացնել 4-10 ձևով` համաձայն N 2 հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

        

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

       ք. Երևան
23 օգոստոսի 2005թ․