Բովանդակություն
600.0104.27.08.04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2004 թվականի №104Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի № 1Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ և 22-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N1Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը».
ա) լրացնել «Ջեռուցման նպատակով օգտագործվող ջերմային էներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկա» № 7 հավելվածով
(№ 7 հավելվածը կցվում է)։
բ) 2.4 կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման‚ բաշխման գործունեության լիցենզիաներ միաժամանակ ունեցող
իրավաբանական անձի, 5,8 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի,
կողմից ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի մատակարարման սակագինը սահմանվում ու վերանայվում է համաձայն
սույն կարգի N7 հավելվածով սահմանված «Ջեռուցման նպատակով օգտագործվող ջերմային էներգիայի սակագնի հաշվարկման
մեթոդիկայի»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
Երևան
27 օգոստոսի 2004թ.