Բովանդակություն
600.0015.19.07.00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2000 թվականի №15
ք. Երևան
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 31-ի №40 որոշմամբ
հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների
սահմանման (վերանայման) կարգում» փոփոխություններ կատարելու մասին
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 31-ի № 40 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման (վերանայման) կարգի» №4-5 հավելվածի վերախմբագրված տարբերակը՝ «Էլեկտրաէներգիայի մուտք և իրացում» (կցվում է)։
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 31-ի №40 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման (վերանայման) կարգի» № 4-5 հավելվածը՝ «Տեղեկատվություն առաքված էլեկտրաէներգիայի մասին»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահի տեղակալ՝ Ն․ Գրիգորյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան