Բովանդակություն
600.0126.16.09․05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2005 թվականի №126Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի № 1Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի»
ա) «Փոխադրվող բնական գազի հաշվեկշիռը կանխատեսվող տարվա համար» № 4 hավելվածի 4-8 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն № 1 հավելվածի.
բ) «Բաշխվող բնական գազի հաշվեկշիռը կանխատեսվող տարվա համար» № 4 hավելվածի 4-9 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն № 2 հավելվածի.
գ) «Բնական գազի ներկրման ծառայության սակագնի հաշվարկ» № 5 hավելվածի 5-11 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն № 3 հավելվածի.
դ) «Բնական գազի փոխադրման ծառայության սակագնի հաշվարկ» № 5 hավելվածի 5-12 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն № 4 հավելվածի.
ե) «Բնական գազի բաշխման ծառայության սակագնի հաշվարկ» № 5 hավելվածի 5-13 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն № 5 հավելվածի.
զ) «Էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման համար լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ» № 1 հավելվածի՝ 12 -րդ սյունակում «Բնական գազի ներկրման գործունեություն իրականացնող ընկերություններ» բառերը փոխարինել «Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայություն մատուցող ընկերություններ» բառերով, 22 -րդ կետում «Բնական գազի ներկրման ծառայության սակագնի հաշվարկ» բառերը փոխարինել «Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագնի հաշվարկ» բառերով, 23 -րդ կետում «Բնական գազի փոխադրման ծառայության սակագնի հաշվարկ» բառերը փոխարինել «Գազամատակարարման համակարգի փոխադրման գործունեության սակագնի հաշվարկ» բառերով, 24 -րդ կետի անվանման «Բնական գազի բաշխման ծառայության սակագնի հաշվարկ» բառերը փոխարինել «Գազամատակարարման համակարգի բաշխման գործունեության սակագնի հաշվարկ» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
16 սեպտեմբերի 2005թ․