600.0272.15.0607

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2007 թվականի №272Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1 -ին կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները   կարգավորող  հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը (հավելված)։
  2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման  կարգը հաստատելու մասին» №1Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի №1Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» №22Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 27 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի №1Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» №104Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի №1Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» №150Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 2 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի №1Ն և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16 -ի №109Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» №19Ն որոշման 1 -ին կետը.

6) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 23 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի №1Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №113Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի սեպտեմբերի 16 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի №1Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №126Ն որոշումը։

8) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի №1Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» №208Ն որոշման 2-րդ կետը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

     ք. Երևան
15 հունիսի 2007թ.