600.0126.25.05.16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2016 թվականի № 126Ն
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի №359Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №359Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
    1)Կարգի 9-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
    «Ընկերությունը սույն կարգի №3 հավելվածով սահմանված ձևով կազմված հայտարարությունը տեղադրում է նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):».
    2)Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ և2-րդ կետերով.
    «15.1. Սպառողների համար սակագների սահմանման կամ վերանայման դեպքում` Հայտի ստուգման դրական արդյունքների մասին Հայտատուին տեղեկացնելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայտը տեղադրվում է Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով շահագրգիռ կողմերին ծանոթանալու Հայտին, ներկայացնելու իրենց առաջարկները և ստանալու պարզաբանումներ.
    1)սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստում քննարկելու օրվանից առնվազն 6 աշխատանքային օր առաջ սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները՝ Հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով շահագրգիռ կողմերին ծանոթանալու հաշվարկներին, ներկայացնելու իրենց առաջարկները և ստանալու պարզաբանումներ:
    15.2 Հայտի ուսումնասիրության ընթացքում Հայտատուն կարող է դիմել Հանձնաժողով՝ Հայտի ուսումնասիրությունը դադարեցնելու համար: Այս դեպքում Հայտատուն կարող է նոր Հայտով կրկին դիմել Հանձնաժողով՝ անհրաժեշտության դեպքում հղում կատարելով նախկին Հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում նոր Հայտի ներկայացման պահին փոփոխություններ տեղի չեն ունեցել:».
    3)Կարգի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ ենթակետերով.
    «3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գրավոր տեղեկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում հրապարակում է հաղորդագրություն սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ.
    4) սակագների վերանայման մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստում քննարկելու օրվանից առնվազն 6 աշխատանքային օր առաջ սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները տեղադրում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով շահագրգիռ կողմերին ծանոթանալու հաշվարկներին, ներկայացնելու իրենց առաջարկները և ստանալու պարզաբանումներ:».
    5)Կարգի №1 հավելվածի աղյուսակի 2-րդ կետում «երեք» բառը փոխարինել «երկու» բառով.
    6)Կարգի №4 հավելվածի Ձև 4-5-ի աղյուսակի 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» բառերը փոխարինել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» բառերով.
    7)Կարգի №4 հավելվածի Ձև 4-5-ի աղյուսակի 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» և Ձև 4-8-ի աղյուսակի 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերություններում «ՀայՌուսգազարդ» բառը փոխարինել «Գազպրոմ Արմենիա» բառերով.
    8)Կարգի №4 հավելվածի Ձև 4-6-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն №1 հավելվածի.
    9)Կարգի №5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն №2 հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                   Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

     ք. Երևան
25 մայիսի 2016թ.