Բովանդակություն
600.0039.08.02․23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2023 թվականի №39-Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի
№683Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն որոշումը և հաշվի առնելով «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի №1766/22-11 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշման №1 հավելվածի №6 աղյուսակի «Ցանցի վերջնական կետի համարները» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8000-8010, 8020, 8030, 8033, 8040, 8050, 8060, 8070, 8080, 8081, 8086, 8090, 8099, 8100-8103, 8110, 8111, 8118, 8119, 8121, 8131, 8144, 8151, 8171, 8180-8182, 8188, 8191, 8200-8202, 8208, 8212, 8222, 8228, 8234, 8282, 8288, 8292, 8300, 8303, 8330, 8333, 8338, 8373, 8383, 8384, 8393, 8399, 8400, 8404, 8422, 8424, 8440, 8444, 8448, 8484, 8486, 8488, 8500-8503, 8505, 8550, 8555, 8557, 8558, 8575, 8580, 8584, 8585, 8586, 8588, 8600, 8606, 8655, 8660, 8666, 8668, 8670, 8676, 8686-8688, 8700, 8701, 8703, 8707, 8755, 8757, 8760, 8765-8767, 8770-8772, 8775, 8777, 8778, 8787, 8788, 8797, 8799, 8800, 8808, 8811, 8818, 8848, 8855, 8866, 8868, 8877, 8878, 8880-8888, 8899, 8900, 8901, 8905, 8907, 8910-8917, 8928, 8931, 8932, 8941, 8951, 8961, 8981, 8985, 8989, 8991, 8995, 8998, 8999»։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 8-ի №38-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
8 փետրվարի 2023 թ.