Բովանդակություն
600.0496.29.12․21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2021 թվականի №496Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի №91Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի դեկտեմբերի 14-ի №1504/21-11 գրությունը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն և 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշումները՝ Հանձնաժողովը որոշում է.
1. Հանձնաժողովի 2018 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» №91Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի ներքին կարգավորումների նպատակով օգտագործվող «8xxx» կարճ կոդով ծառայությունների համարները Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանը հանձնելու վերաբերյալ առաջարկ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
29 դեկտեմբերի 2021թ.