Բովանդակություն
600.0052.16.02.11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2011 թվականի №52Ա
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի № 683Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը և 2-րդ կետի ժդ) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 42-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №343Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» № 683Ա որոշման №1 հավելվածի №1 աղյուսակը 78-րդ տողից հետո լրացնել 78.1 և 78.2 տողերով` հետևյալ բովանդակությամբ.
78.1 |
Սպիտակ գյուղեր |
255 |
2xxxx, 3xxxx |
78.2 |
Սպիտակ CDMA |
255 |
6xxxx |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
16 փետրվարի 2011թ.
ժամը 1600