600.0600.05.1108

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2008 թվականի №600Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №
683Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը և 2-րդ կետի ժդ) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 42‑րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70‑րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №343Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» № 683Ա որոշման 1-ին կետով հաստատված №1 հավելվածի №3 աղյուսակի հավելավճարով ծառայությունների բիզնես տողով որոշվող` «ցանցի վերջնական կետի համարը» սյունակը լրացնել «00100; 00101; 00102; 00898; 00902; 00907; 00909; 01030; 01035; 01041; 01049; 01055; 01070; 02100; 07000; 07911; 08000; 08888; 09000; 55500; 55550; 55555» թվերով:
  2. Առաջարկել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը`
  • շարունակել 900 հասանելիության կոդով 55500; 55550; 55555 համարների սպասարկումը` ըստ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրի, իսկ 00898, 00902, 00907, 00909, 01030, 01035, 01041, 01049, 01055, 01070, 02100, 07000, 08000, 08888, 09000 համարների սպասարկումը` ըստ «Նիկիտա Մոբայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պայմանագրի.
    • համարների տրամադրման դիմում ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում «Յումա Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել 900 հասանելիության կոդով 00100, 00101, 00102, իսկ «Էյ Դի Սքրին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` 07911 համարների տրամադրման պայմանագրերը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                  Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

       ք․ Երևան
 5 նոյեմբերի 2008թ.
        ժամը 1600