Բովանդակություն
600.0041.27.02.19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2019 թվականի № 41Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №683Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն որոշումը և հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի փետրվարի 20-ի №035/19-И11 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշման 1-ին կետով հաստատված №1 հավելվածի №6 աղյուսակի «Ցանցի վերջնական կետի համարները» սյունակը լրացնել «, 8330, 8550» թվերով, իսկ «8757-8763, 8765-8772» թվերը փոխարինել «8757, 8758, 8760-8763, 8765-8767, 8769-8772» թվերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
27 փետրվարի 2019թ.

