Բովանդակություն
600.0439.25.12․24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2024 թվականի №439-Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №683Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի №210-Ն, 2014 թվականի հուլիսի 2-ի №235-Ն որոշումները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության 2024 թվականի դեկտեմբերի 11-ի №Ե1/1644-24, №Ե1/1652-24 և «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության 2024 թվականի դեկտեմբերի 16-ի №2457/24-1 գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշման №1 հավելվածի №4 աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով․
«
24 |
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության թեժ գիծ |
107 |
»։
- Ընդունել ի գիտություն, որ կոդի օգտագործումը, այդ թվում` կոդի գործարկումը և փոխկապակցված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից տրամադրված կոդին կատարվող զանգերի և կոդից ուղարկվող կարճ հաղորդագրությունների (SMS) վերջնավորումը կոդը օգտագործողների համար անվճար է։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք.Երևան
25 դեկտեմբերի 2024թ.