Բովանդակություն
600.0390.28.07.10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2010 թվականի №390Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №683Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը և 2-րդ կետի ժդ) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 42-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №343Ն որոշումը և հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2010 թվականի հուլիսի 8-ի գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի №1 աղյուսակի 27-րդ տողից հանել «6/0-8/xxx» թիվը,
2) Որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի №1 աղյուսակի 30-րդ տողի «69xxx» թիվը փոխարինել «6xxxx» թվով: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
28 հուլիսի 2010թ.
ժամը 1600