Բովանդակություն
600.0399.24.10.18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2018 թվականի № 399Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №683Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով՝
ա) «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2018 թվականի մայիսի 22-ի №130/18-И11 գրությունը՝ Ընկերությանը հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33 կոդը տրամադրելու վերաբերյալ,
բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2018 թվականի մայիսի 29-ի №ԱԲ-1210Հ գրությունը, որով Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն որոշմամբ հաստատված՝ համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման ու օգտագործման կանոնների 18-րդ կետի պահանջների համաձայն՝ ներկայացնել հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային կոդերի համարային շարքերի զբաղեցված համարների վերաբերյալ տեղեկատվություն՝ համարային ռեսուրսի օգտագործման արդյունավետությունը գնահատելու և Հայաստանի Հանրապետության համարագրման պլանում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակահարմարությունը քննարկելու համար,
գ) Ընկերության 2018 թվականի հունիսի 18-ի №161/18-И11 գրությունը, որով Ընկերությունը ներկայացրել է իրեն տրամադրված հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային կոդերի համարային շարքերի զբաղեցված համարների վերաբերյալ տեղեկատվություն,
դ) Հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 28-ի №ԱԲ-1583Հ գրությունը, որով հաշվի առնելով Ընկերության կողմից հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային կոդերի համարային շարքերի 60 տոկոսից պակաս օգտագործման հանգամանքը՝ Հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկել Հայաստանի Հանրապետության համարագրման պլանում փոփոխություն կատարելու և Ընկերությանը հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33 կոդը տրամադրելու նպատակահարմարությունը՝ հայցվող կոդով համարային ռեսուրսի քանակին համապատասխան Ընկերության կողմից տնօրինվող հանրային շարժական կապի համարային ռեսուրսի չօգտագործված համարները Հանձնաժողովի տնօրինմանը հանձնելու պայմանով,
ե) Ընկերության 2018 թվականի օգոստոսի 3-ի №254/18-И11 գրությունը, որով Հանձնաժողով է ներկայացվել վերադարձման ենթակա Ընկերության կողմից տնօրինվող հանրային շարժական կապի համարային ռեսուրսի չօգտագործված համարները (թվով մեկ միլիոն համար),
զ) Հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №339Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» №358Ն որոշումը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության համարագրման պլանում ներառվել է հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33 կոդը,
է) Ընկերության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի №393/18-И11 գրությունը, որի համաձայն Ընկերությունը ներկայացրել է հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33 կոդի տրամադրման հայտ,
ը) որ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայումս տնօրինում են համապատասխանաբար՝ 5 և 4 հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային կոդեր, իսկ Ընկերությունը՝ 4 հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային կոդեր, ընդ որում, «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տնօրինում են 2-ական նույնանիշ կոդեր (77, 88 և 44, 55) իսկ Ընկերությունը՝ 1 կոդ (99), և ելնելով հանրային շարժական կապի օպերատորների շահերի հավասարակշռման, վերջիններիս համար գործունեության միատեսակ պայմանների ստեղծման և մրցակցության ապահովման նկատառումներից, և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և 2-րդ կետի «ժդ» ենթակետերը, 42‑րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև Հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի N235Ն որոշումը` Հանձնաժողովը որոշում է.
- Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշման՝
ա) №1 հավելվածի №1 աղյուսակի 2-րդ տողում «43, 91, 96, 99» թվերը փոխարինել «33, 43, 91, 96, 99» թվերով.
բ) №1 հավելվածի №1 աղյուսակի 2-րդ տողի «ցանցի վերջնակետի համարը» սյունակում «xxxxxx, xxxxxx» նիշերը փոխարինել «xxxxxx` բացառությամբ սույն հավելվածի №7 աղյուսակում նշված համարների» բառերով.
գ) №1 հավելվածը լրացնել №7 աղյուսակով՝ համաձայն հավելվածի։ - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ․ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք.Երևան
24 հոկտեմբերի 2018թ.