600.0115.11.05.16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2016 թվականի № 115Ա
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №683Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2016 թվականի ապրիլի 20-ի №ՊՆ/510-662 գրությունը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` արագ արձագանքման և համապատասխան միջոցառումների շտապ իրագործման նպատակով անհրաժեշտ է «800» հասանելիության կոդով անվճար զանգահարվող ծառայության (ֆրի ֆոն) հեռախոսահամար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 27-ի №ՌՆ‑770Հ, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի 2016 թվականի մայիսի 2-ի №00022/16-Ս13 գրությունները և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը, 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 42-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշման 1-ին կետով հաստատված №1 հավելվածի №3 աղյուսակի՝ «Ցանցի վերջնական կետի համարը» սյունակի 1-ին տողը լրացնել «, 09 000» թվով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

  

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                            Շ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

 

       ք. Երևան
   11 մայիսի 2016թ.
      ժամը 1600