Բովանդակություն
600.0069.01.03․23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2023 թվականի №69-Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ,
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ №ՌՌԳ/ԱՏ-002/1,
№ՌՌԳ/ԱՏ-008/1 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 3-րդ կետը, 13-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ, 37-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի
19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություն-ները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն, մայիսի 11-ի №231Ն և 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն որոշումները, հաշվի առնելով «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2023 թվականի փետրվարի 22-ի №235/23-11 գրությունը և ռադիո-ռելեային կապի գծերի կազմակերպման համար Ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունները մեկ միասնական թույլտվության մեջ միավորելու նպատակահարմարությունը՝ Հանձնաժողովը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2005 թվականի մայիսի 11-ին Ընկերությանը տրամադրված №ՌՌԳ/ԱՏ-002/1, №ՌՌԳ/ԱՏ-008/1 ռադիոէլեկտրոնային միջոցների տեղա-դրման համար ռադիոհաճախությունների հատկացման թույլտվությունները,
2) Հանձնաժողովի 2007 թվականի հունվարի 19-ի №8Ա, 2009 թվականի նոյեմբերի 11-ի №719Ա և դեկտեմբերի 23-ի №819Ա, 2010 թվականի հոկտեմբերի 27-ի №564Ա, 2011 թվականի հունիսի 29-ի №311Ա և դեկտեմբերի 7-ի №563Ա, 2012 թվականի դեկտեմբերի 20-ի №537Ա և 2018 թվականի օգոստոսի 1-ի №312Ա որոշումները։
- Երկարաձգել Հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի №202Ա, 2007 թվականի ապրիլի 20-ի №187Ա, 2007 թվականի հոկտեմբերի 1-ի №391Ա, 2010 թվականի հոկտեմբերի 27-ի №563Ա և 2011 թվականի ապրիլի 27-ի №207Ա որոշումներով Ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման համապատասխանաբար՝ №0019, №0124, №0177, №0855 և №0931 թույլտվությունների գործողության ժամկետները՝ որոշումների 1-ին կետերում, 2-րդ կետերով հաստատված հավելվածներում և Հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 27-ի №563Ա որոշման հավելվածում «2013 թվականի մարտի 3-ը» բառերը փոխարինելով «2028 թվականի մարտի 3-ը» բառերով։
- Երկարաձգել Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №651Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №0289 թույլտվության գործողության ժամկետը՝ որոշման՝
1) 1-ին և 2-րդ կետերից հանելով «14515-14739ՄՀց, 14935-15159ՄՀց,
22015-22281ՄՀց, 23023-23289ՄՀց հաղորդման/ընդունման» բառերը,
2) 1-ին կետում «2013 թվականի մարտի 3-ը» բառերը փոխարինելով «2028 թվականի մարտի 3-ը» բառերով,
3) 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրելով նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Երկարաձգել Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №683Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում համարների զբաղեցման թույլտվության գործողության ժամկետը՝ որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածում «մինչև 2023 թվականի մարտի 3-ը» բառերը փոխարինելով «մինչև 2028 թվականի մարտի 3-ը» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 3-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
1 մարտի 2023 թ.

