600.0020.10.02.16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

10 փետրվարի 2016 թվականի № 20Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ՝
ա) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն, լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի վաճառքի բացառիկ իրավունքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրվել է հինգ տարի ժամկետով, և այդ ժամկետը լրացել է,
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի №79Ա որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի բաշխման №0092 լիցենզիայի պայմանների 4.4 կետի համաձայն, վերը նշված ժամկետից հետո տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված բաշխման ծառայության սակագներով ապահովել էլեկտրական էներգիայի առուվաճառքի իրավունք ունեցող այլ անձանց էլեկտրական էներգիայի մուտքը բաշխիչ ցանց և բաշխումը սպառողներին (բաժանորդներին)՝ համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի և շուկայի կանոնների,
և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70‑րդ հոդվածի 1-ին մասը և Հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը՝ Հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի №56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի բաշխման №0092 լիցենզիայի պայմանների 3.1 կետի «բ» ենթակետում «մատակարարում» բառը փոխարինել «բաշխում» բառով, իսկ 2 կետում «ա), բ), գ), ե), զ), է) ենթակետերով» բառերը՝ «ա), բ), գ), զ), է) ենթակետերով» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                     ՌՆԱԶԱՐՅԱՆ

       

    

   ք. Երևան
10 փետրվարի 2016թ.
   ժամը 16 00