Բովանդակություն
600.0019.22.04.03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2003 թվականի №19Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 79 Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N 56 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 79Ա որոշման 2-րդ կետով հաստատված N 0092 լիցենզիայի պայմանների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) 4.39 կետում «սկզբից» բառը փոխարինել «հինգից» բառով.
բ) 4.41 կետում «նույն» բառը հանել, իսկ «գրավադրում է երաշխիքային գումար» բառերից հետո ավելացնել «և (կամ) ներկայացնում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք՝ անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով» բառերը.
գ) 4.42 կետի 1-ին նախադասության մեջ «երաշխիքային գումարն» բառերից հետո ավելացնել «և (կամ) բանկային երաշխիքն» բառերը, իսկ 2-րդ նախադասության մեջ «սպասարկող» բառից հետո ավելացնել «և (կամ) բանկային երաշխիք ներկայացրած» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք. Երևան
22 ապրիլի 2003 թ.
ժամը 1700