600.0187.19.0615

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2015 թվականի №187Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2002
ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի 79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ը» ենթակետերը, 22-րդ հոդվածի 8-րդ կետը, 25-րդ, 30-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի մայիսի 7-ի №04-ԵԲ-05/1627 գրությունը և նպատակ ունենալով ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի №56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու №0092 լիցենզիայի պայմանների №2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ և 24-րդ կետերով. «23. 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար սույն մեթոդիկայի 4-րդ կետով նախատեսված 4 տոկոս մաշվածության նորմայի փոխարեն սակագնային մարժայի հաշվարկում կիրառել 8 տոկոս նորմա:
  2. 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2015 թվականի մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար սույն մեթոդիկայի 16-րդ, 17-րդ և 19-22-րդ կետերի համաձայն որոշված և փոխհատուցման ենթակա գումարի չփոխհատուցված մասը վերադարձնել մեկ տարվա ընթացքում:»:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

     ք. Երևան
19 հունիսի 2015թ.
     Ժամը` 16:30