600.0100.16.08.2004

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2004 թվականի №100Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի №50Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  30-րդ հոդվածի 2-րդ կետը և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի օգոստոսի 4-ի № 2/10-053 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» №50Ա որոշմամբ հաստատված №0108 գործունեության լիցենզիայի պայմանների 6.9 կետի երկրորդ պարբերությունը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                      Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ                                      

    ք. Երևան

16 օգոստոսի 2004թ.

  ժամը 1500