Բովանդակություն
600․0282․09․06․10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2010 թվականի №282Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2010 թվականի մայիսի 25-ի N04-ԵԳ-05/3013 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի №56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանների՝
1) 38 կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 41 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.41 Էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու նպատակով լիցենզավորված անձը՝ հանձնաժողովի հետ համաձայնեցված նույն բանկում, գրավադրում է երաշխիքային գումար կամ ներկայացնում է հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք՝ անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով (այսուհետ՝ երաշխիքային գումար)՝ որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումը կատարելու ապահովման լրացուցիչ միջոց։ Նշված երաշխիքային գումարի սպառման կամ մասնակի օգտագործման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է եռօրյա ժամկետում լրացնել այն մինչև սահմանված չափաքանակը։ Երաշխիքային գումարը կազմում է նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրաէներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարի 10 տոկոսը:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
09 հունիսի 2010թ․
ժամը 1600