600.0542․13․12․17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2017 թվականի № 542Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի №56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու №0092 լիցենզիայի պայմանների №2 հավելվածի՝ սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի՝
    1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «1. Սակագնային մարժայի հաշվարկման հիմքում դրվում է Լիցենզավորված անձի անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքը, որի համաձայն՝ հաշվարկային տարվա (12 ամսյա ժամանակաշրջանի) անհրաժեշտ հասույթը (ԱՀ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ԱՀ = ԳԷԱ + ՇՊԾ + Մ + ԹՇ + ԱԴՊ + ՓԳ ,

որտեղ՝
ԳԷԱ-ն Լիցենզավորված անձի կողմից գնվող էլեկտրական էներգիայի և վերջինիս մատուցվող ծառայությունների արժեքն է (այսուհետ՝ գնվող կամ գնված էլեկտրական էներգիայի արժեք),
ՇՊԾ-ն լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ծախսերն են,
Մ-ն լիցենզավորված գործունեության իրականացման համար ներգրավված հիմնական միջոցների մաշվածությունը և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան է,
ԹՇ-ն լիցենզավորված գործունեության իրականացման համար ներգրավված զուտ ակտիվների դիմաց թույլատրելի շահույթի մեծությունն է,
ԱԴՊ-ն անհուսալի դեբիտորական պարտքերի մեծությունն է,
ՓԳ-ն Լիցենզավորված անձի անհրաժեշտ հասույթի և գնված էլեկտրական էներգիայի արժեքի տարբերության՝ հաշվարկային և փաստացի մեծությունների շեղման արդյունքում ձևավորված փոխհատուցման ենթակա գումարն է:».
2) 18-րդ, 25-րդ և 26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

  1. Սույն որոշման 1-ին կետի՝
    1) 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման 2-րդ կետով նախատեսված դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման հայտ ներկայացնելու կամ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ վերանայման գործընթաց սկսելու օրվանից,
    2) 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

      ք. Երևան
13 դեկտեմբերի 2017թ.