Բովանդակություն
600.0056.30.08.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2002 թվականի №56Ա
ք. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի բ) ենթակետը, 23-րդ, 24-րդ, 38-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի № 4 որոշմամբ սահմանված կարգը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա՝ անժամկետ:
- Հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության՝ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմանները (հավելված)։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 18-ի № 9 որոշման 4-7-րդ կետերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք․ Երևան
30 օգոստոսի 2002 թ.
ժամը 1700
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան