600․0050․01․09․03

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

1 սեպտեմբերի 2003 թվականի №50Ա

ք. Երևան

 

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ 
ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի բ)  ենթակետը‚  23-րդ հոդվածը,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային վառելիքի գծով պարտավորությունների մարման մասին» № 405Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի № 4 որոշմամբ սահմանված կարգը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը  որոշում է.

  1. Բավարարել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ 15 տարի ժամկետով։
  2. Հաստատել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները (հավելված)։
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 18-ի № 9 որոշման 2-րդ կետը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                         Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

ք. Երևան

 01 սեպտեմբերի 2003թ.