Բովանդակություն
600.0267.12.08.20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2020 թվականի № 267Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանների՝
1) №1 հավելվածի 1-ին կետի`
ա. 2-րդ պարբերության բանաձևում «ՓԳ» բաղադրիչից հետո ավելացնել «-ԱԵ» բաղադրիչը,
բ. 8-րդ պարբերության մեջ «ենթակա գումարն է։» բառերից հետո լրացնել «, (այսուհետ՝ փոխհատուցման գումար),» բառերը.
գ. 8-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«ԱԵ-ն այլ եկամուտներն են։».
2) №1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա», 2-րդ և 3-րդ ենթակետերի «բ» պարբերություններում «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրությունն իրականացնող իրավասու մարմնի կողմից» բառերով.
3) №1 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Փոխհատուցման գումարը (ՓԳ) որոշվում է հետևյալ բանաձևով.
որտեղ՝
m-ը Հանձնաժողովի նիստին Բաշխման ծառայության սակագների վերանայման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող այն ժամանակահատվածի ամիսներն են (բացառությամբ նշված նախագծի ներկայացման ամսվան նախորդող ամսվա), որոնց համար սույն կետի համաձայն չի հաշվարկվել և Բաշխման ծառայության սակագներում չի ներառվել փոխհատուցման գումար,
ՄՀt-ն t-րդ ամսում Լիցենզավորված անձի հաշվարկային անհրաժեշտ հասույթի և գնվող էլեկտրական էներգիայի արժեքի տարբերությունն է, որը որոշվում է սույն մեթոդիկայի 16-րդ կետի համաձայն (դրամ),
ՄՓt-ն t-րդ ամսում Լիցենզավորված անձի փաստացի անհրաժեշտ հասույթի և գնված էլեկտրական էներգիայի արժեքի տարբերությունն է, որը որոշվում է սույն մեթոդիկայի 17-րդ կետի համաձայն (դրամ),
Տ-ն փոխհատուցման գումարի վրա կիրառվող տոկոսադրույքն է, որն ընդունվում է հավասար 12 տոկոս,
∆ՓԳ-ն Բաշխման ծառայության գործող սակագների գործողությունը 12 ամսից պակաս կամ 12 ամսից ավել տևելու դեպքում փոխհատուցման գումարի ճշգրտման մեծությունն է, որը որոշվում է սույն մեթոդիկայի 17.1 կետի համաձայն (դրամ)։».
4) №1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. ՄՓt մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
ԲԷՓti-ն t-րդ ամսում i-րդ սպառողական խմբի համար բաշխված էլեկտրական էներգիայի (առանց Լիցենզավորված անձի սեփական և տնտեսական կարիքների) փաստացի քանակն է (կՎտժ),
ԲԷՓt-ն t-րդ ամսում բոլոր սպառողական խմբերի համար բաշխված էլեկտրական էներգիայի (առանց Լիցենզավորված անձի սեփական և տնտեսական կարիքների) փաստացի քանակն է (կՎտժ),
ՍԿՓt-ն t-րդ ամսում Լիցենզավորված անձի կողմից սեփական և տնտեսական կարիքների համար օգտագործվող էլեկտրական էներգիայի փաստացի քանակն է (կՎտժ),
ԿԲՀ-ն Բաշխման ցանց մուտք գործող էլեկտրական էներգիայի նկատմամբ Բաշխման ցանցում առաջացող էլեկտրական էներգիայի թույլատրելի կորուստի հաշվարկային տոկոսային մեծությունն է (%),
ՍԷt-ն t-րդ ամսում Բաշխման ցանցում առաջացող էլեկտրական էներգիայի թույլատրելի կորուստի և սեփական ու տնտեսական կարիքների համար Լիցենզավորված անձի կողմից էլեկտրական էներգիայի գնման սակագինն է (դրամ/կՎտժ), որն ընդունվում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի կողմից սպառողների պահանջարկի բավարարման համար գնվող էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվարկային միջին կշռութային գնին (ներառյալ ծառայությունների արժեքը) հավասար, եթե Առևտրային կանոններով այլ բան սահմանված չէ։».
5) №1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «17.1» և «17.2» կետերով.
«17.1 ∆ՓԳ մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
ՓԳԳ-ն Բաշխման ծառայության գործող սակագների հաշվարկներում ներառված՝ փոխհատուցման գումարն է (դրամ),
Օր-ն Բաշխման ծառայության գործող սակագների գործողության օրերի թիվն է։
17.2 Այլ եկամուտները ներառում են լիցենզավորված գործունեության համար ներգրավված ակտիվների այլ նպատակներով օգտագործումից ստացվող լրացուցիչ հասույթների և դրանց պատճառով առաջացող լրացուցիչ ծախսերի դրական տարբերությունը:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
12 օգոստոսի 2020թ.