600.0529.05.1222

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

05 դեկտեմբերի 2022 թվականի №529Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի №56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանների՝

1) №1 հավելվածի 7-րդ կետում՝

ա. «արտահայտված մեծությունը» բառերից հետո լրացնել «, որը չի կարող պակաս լինել 39 718,34 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից» բառերով,

բ. «արտահայտված շեմը սակագնային» բառերը փոխարինել «արտահայտված մեծությունը (նվազագույնը՝ 39718,34 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ) սակագնային» բառերով,

գ. «արտահայտված շեմը (վերանայված՝ 2025 և 2028 թվականներին)» բառերը փոխարինել «արտահայտված (նվազագույնը՝ 39718,34 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ) մեծությունը (վերանայված՝ 2025 և 2028 թվականներին)» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                               Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան
05 դեկտեմբերի 2022թ.