600.0747.21.12.18

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2018 թվականի № 747Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   30-րդ հոդվածի 2-րդ կետը, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարվող փոփոխությունն անհրաժեշտ է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պատշաճ կատարումն ապահովելու համար՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի №56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից չորս ամսվա ընթացքում սույն որոշման 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանների №1 հավելվածով ամրագրված լիցենզավորված անձի անհրաժեշտ հասույթի և սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկան կառանձնացվի ըստ բաշխման և մատակարարման գործառույթների այնպես, որ գործող մեթոդաբանության առկա հաշվարկային պայմանները լինեն հավասար առանձնացման արդյունքում ձևավորվելիք մեթոդաբանությունների հաշվարկային պայմաններին և որևէ կերպ բացասական անդրադարձ չունենան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության վրա։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                            Մ.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 
     

            

        ք. Երևան
  21 դեկտեմբերի 2018թ.