Բովանդակություն
600.0383.18.11․15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2015 թվականի №383Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի №50Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ
ա) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 2015 թվականի նոյեմբերի 3-ի №2/9-067 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի N50Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0108 լիցենզիայի պայմաններում «Քանաքեռ ՀԷԿ»-ի էներգակայանքների ցուցակում սարքավորումների նոմինալ հզորությունների և շահագործման հանձնելու տարեթվերի տվյալների սյունակներում առկա են վրիպակներ, որոնք հետևանք են դեռևս «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 18-ի №9 որոշմամբ տրամադրված №0005 լիցենզիայի պայմաններում տեղ գտած սխալների,
բ) վրիպակների առկայությունը Ընկերությունը հիմնավորել է 2015 թվականի նոյեմբերի 3-ի №2/9-067 գրությամբ ներկայացված «Քանաքեռ ՀԷԿ»-ի էներգա-կայանքների ճշգրտված ցուցակով և տեխնիկական անձնագրերի պատճեններով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ընկերությունը, սկսած 2007 թվականից, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության հետ կատարում և համաձայնեցնում է տարեկան պայմանագրային և տնօրինելի հզորությունների հաշվարկը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը,
գ) վրիպակը առկա է Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի N50Ա որոշման ուժի մեջ մտնելու պահից, և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 78-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի 41-րդ և 42-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» №50Ա որոշման 2-րդ կետով հաստատված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0108 լիցենզիայի պայմանների №1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է 2003 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
18 նոյեմբերի 2015թ.
ժամը 1600